News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2009 թվականը, իհարկե, նշանավորվեց հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային գործընթացներով, որոնք գլոբալ ազդեցություն ունեցան ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքական, այլեւ ներքաղաքական զարգացումների վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով, արտաքին քաղաքական գործընթացների վրա որոշակի ազդեցություն ունեցան նաեւ Ադրբեջանի հակազդեցությունը հայ-թուրքական արձանագրություններին, եւ դրանով պայմանավորված Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները:

Կանխատեսելով 2010թ. իրադարձությունները, Գրիգորյանն ընդգծեց, որ միջազգային հանրության կողմից փորձ կարվի ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը եւ հնարավոր է պարտադրեն անգամ ինչ-որ շրջանակային համաձայնագիր, որում, սակայն, հստակության կոշտ արձանագրում չի լինի: Ընդ որում, նա շեշտեց, որ ղարաբաղյան հարցում արմատական որոշումները, ասենք՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու հարցի վերաբերյալ, կհանգեցնի Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կտրուկ ապակայունացման: «Եթե, ասենք, ստորագրվի շրջանակային համաձայնագիր Մադրիդյան սկզբունքների տեսքով, իրավիճակի սրացում չի լինի, բայց եթե փաստաթղթում խոսվի հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին, ապակայունացումից խուսափել չի հաջողվի»,- հայտարարեց փորձագետը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ արձանագրությունների վավերացմանը՝ Գրիգորյանը նկատեց, որ արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից կվավերացվեն արդեն առաջիկա ամիսներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ