News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Գայանեին, որը խոստովանել է, որ հունիսի 2-ին 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ, ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է 9-ամյա մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասսե ականջօղերով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գայանեն հունիսի 6-ին 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակից ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է նաեւ 4-ամյա երեխայի ոսկյա ականջօղերը, իսկ հունիսի 8-ին, 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակում, նույն պատրվակով՝ եւս մի երեխայի  ոսկյա ականջօղերը՝  փոխարինելով պլաստմասե ականջօղերով:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ