News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը պատրաստել է հերթական «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական ակնարկը», որի համաձայն, 2011-ի վերջին Վենեսուելայի նավթի պաշարները կազմել են 296,5 մլրդ բարել կամ համաշխարհային նավթի պաշարների 18 տոկոսը: Սաուդյան Արաբիայի նավթի պաշարները կազմել են 265,4 մլրդ բարել (16 տոկոս):

Երրորդ տեղում Կանադան է, որի նավթային պաշարները կազմում են 175,2 մլրդ բարել:

Ըստ ВР-ի տվյալների, Ռուսաստանի նավթի պաշարները կազմում են 88,2 մլրդ բարել (5,3 տոկոս), հաղորդում է Lenta.ru-ն:

Աշխարհում նավթի ընդհանուր պաշարներն աճել են 1,9 տոկոսով` հասնելով 1,65 տրլն բարելի:

Նավթի պաշարների ծավալներով առաջատարը Մերձավոր Արեւելքն է` 48,1 տոկոս չափաբաժնով (795 մլրդ բարել):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ