News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Nokia-ն, որը ֆինանսական դժվարություններ է կրում, ամբողջ աշխարհում աշխատանքից ազատում է 10 հազար մարդու` Ֆինլանդիայում, Գերմանիայում եւ Կանադայում գործարանների փակման ծրագրի շրջանակում:

«Ավելորդ» անձնակազմից ընկերությունը մտադիր է ազատվել մինչեւ 2013թ. վերջը, գրում է Engadget բլոգը` վկայակոչելով մամուլի հաղորդագրությունները:

Հայտարարվել է մի քանի թոփ մենեջերների հեռացման մասին, այդ թվում` շուկայագիտության գծով ղեկավար Ջերի Դեւարդի, ինչպես նաեւ գործադիր փոխնախագահներ Մերի Մաքդաուելի (բջջային հեռախոսների գծով) եւ Նիքլաս Սավանդերի  (շուկաների գծով): Նրանք պաշտոններից կազատվեն հունիսի 30-ին:

Որպես հավելում, ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, Nokia-ն հայտարարել է  Vertu ապրանքանիշը  EQT VI մասնավոր բաժնետիրական ընկերությանը վաճառելու մասին: Սպասվում է, որ գործարքը կփակվի այս տարվա երկրորդ կեսին: Վաճառքի գումարը չի հրապարակվում: Ըստ համաձայնագրի պայմանների`  Nokia-ին կմնա միայն ընկերության  10%-ը:

Այս տարվա I քառորդում Nokia-ն 929 միլիոն եվրոյի չափով մաքուր կորուստ է ունեցել, իսկ ընկերության վաճառքի ծավալը նվազել է  29%-ով` մինչեւ  7,3 միլիարդ եվրո: Այդ ցուցանիշը դարձել է ամենացածրը 2004 թվականից ի վեր: Ավելին, ապրիլին  Nokia-ն կորցրել է աշխարհում ամենախոշոր բջջային հեռախոսներ արտադրողի կարգավիճակը: Այդ կոչումն ընկերությունը պահում էր 14 տարի, իսկ հիմա զիջել է Samsung-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ