News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հերքել է Ռասուլ Միրզաեւի գործում հիմնական ապացույցը կորցնելու մասին լուրը:

Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչության հաղորդագրությունում ասված է, որ գործընթացային առումով տեսագրության սկավառակը գործի հիմնական ապացույցը չէ: Այն դիտվել է վկաների հետ, կազմվել է արձանագրություն, որն էլ հենց կդիտարկվի որպես հիմնական ապացույց:  Բացի այդ, հետաքննության ընթացքում մեղադրյալի հանցանքի այլ ապացույցներ էլ են գտնվել:

Քննչական կոմիտեում ճշտել են, որ տեսագրության պատճենը, որի տեղեկության ջնջման մասին  լուրը տարածել էին լրատվամիջոցները, արվել է մի քանի օրինակներից: Այն հրապարակայնորեն տեղադրվել է համացանցում եւ բազմիցս  հեռարձակվել տարբեր լրատվամիջոցներով, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, հայտնել էր, որ հիմնական ապացույցը` վերահսկիչ տեսախցիկների տեսագրությունը, կոտրվել էր: Թերթը կասկած էր հայտնել, որ Միրզաեւի մեղքը կճանաչվի առանց նման կարեւոր  ապացույցի: 

Ըստ իրավապահ մարմինների` 2011 թվականի օգոստոսի կեսերին Մոսկվայի կենտրոնում  «Գարաժ» գիշերային ակումբի մոտ վեճի ընթացքում Միրզաեւը հարվածել էր ուսանող Իվան Ագաֆոնովին, որը դրանից հետո տեղափոխվել էր հիվանդանոց եւ  մի քանի օր անց գիտակցության չգալով մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ