News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարարության «Արի տուն»՝ Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրի շրջանակում, այսօր` հունիսի 14-ին, Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն են այցելել ԱՄՆ-ում, Վրաստանում եւ Ռուսաստանում ապրող շուրջ 20 երիտասարդներ:

Շրջայցի ընթացքում այցելուները ծանոթացել են ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, Հայաստանի դրամաշրջանառությանը եւ բանկային համակարգի պատմությանը:

Կենտրոնական բանկի առաջարկով այս տարի Այցելուների կենտրոնն ընդգրկվել է «Արի տուն»՝ Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրում:

Հիշեցնենք, որ «Արի տուն» ծրագրով ամեն տարի հայ երիտասարդներ են այցելում Հայաստան, սակայն կրկին վերադառնում են իրենց տուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ