News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին մի ահասարսուռ դեպք է հայտնի դարձել: Օրերս Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա մի մայրիկ փորձել է ինքնասպանություն գործել, ինչպես նաեւ սպանել իր երկու փոքրիկ՝ երեք ու վեց տարեկան որդիներին:

Նա մկնդեղ է խմեցրել նրանց եւ քնեցրել, ինչից հետո ինքն է խմել: Սակայն երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանց մտերիմները տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց:

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի կինը ծանր հոգեվիճակում է եղել` ընտանեկան խնդիրների պատճառով:

Նա ապրում է Գյումրիում, ընտանիքում վեճ է ունեցել, ինչից հետո որոշել է գնալ հեռավոր ազգականի տուն, որտեղ էլ խորը դեպրեսիոն վիճակում որոշել է նման ծայրահեղ քայլի դիմել, ինչը բարեբախտաբար հաջողվել է կանխել:

Այս դեպքի իսկությունը փորձեցինք ճշտել իրավապահներից: Ոստիկանությունից հաստատել են, որ նման դեպք է գրանցվել: Հարուցվել է քրգործ 34-104 հոդվածի 2-դ մասի 1-ին հատվածով (Սպանության հանցափորձ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ