News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանը թաքցնում է ԱՄՆ-ի հետ առեւտրային հարաբերությունների կարեւոր մասը: Այդ թեմայով հունիսի 13-ին խորհրդաժողով է կայացել «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցում, Շալվա Մեկվաբաշվիլին ներկայացրել է իր անցկացրած հետազոտությունների արդյունքները:

Զեկույցում ներկայացված են ցուցանիշների տարբերությունները ԱՄՆ-ի եւ Վրաստանի վիճակագրական տվյալների միջեւ, որի արդյունքում պարզվել է, որ Վրաստանի առեւտրաշրջանառության մի մասը ընկնում է ստվերի տակ, իսկ բյուջեն զգալի գումարներ կորցնում:

Մեկվաբիշիվլիի պնդմամբ, 2004թ. Առեւտրաշրջանառության 56,7 տոկոսը հայտնվել է ստվերում, 2005-ին` 57,5 տոկոսը, 2006-ին` 49, 2007-ին` 38,8, 2008-ին` 42, 2009-ին` 38, 2010-ին` 27,2, 2011-ին` 45,5, 2012թ. հունվար-մարտին` 46,5 տոկոս: Օրինակի համար 2011-ին ԱՄՆ-ից ներմուծված նավթամթերքների 98,6 տոկոսը որպես ներմուծում չի գրանցվել:

Ըստ փորձագետի, պետբյուջեն հարկերի տեսքով կորցրել է մոտ 1 մլրդ լարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ