News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հրազդանում նախօրեին բերման են ենթարկել մի տղամարդու եւ մի կնոջ, որոնք խաբեությամբ գումարներ են շորթել Աղավնաձոր գյուղի բնակիչներից:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, տղամարդն ու կինը մտել են Աղավնաձոր գյուղի երկու բնակիչների տներ, ներկայացել են որպես «Նուռ» վարկային ընկերության աշխատակիցներ եւ վարկեր են առաջարկել` նշելով, որ դրա դիմաց պետք է նախնական վճարում անել: Նրանք բնակիչներից մեկից 16 հազար, մյուսից 10 հազար դրամ են վերցրել:

Պարզվել է, որ որպես Կարո ներկայացած տղամարդը 38-ամյա Կարապետ Խաչատրյանն է, ով բաց տիպի կալանավոր է, իսկ 47-ամյա կինը տեղի հիվանդանոցներից մեկում աշխատում է որպես մայրապետ:

Ոստիկանները երկուսին էլ բռնել եւ բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:

Տպել
Ամենաշատ