News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի շրջանի Պուշկինյան դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել տաքսու վարորդ Արմեն Փանոսյանին, որն իր ուղեւորներին թունավորել էր գողության  նպատակով:

Հետաքննությունը պարզել է, որ 2011 թվականի փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Փանոսյանը, մասնավոր փոխադրումներով զբաղվելով, թունավորել է իր ուղեւորներին: Տաքսու վարորդն աննկատ նրանց ալկոհոլային խմիչքներում հոգեմետ դեղեր էր խառնում, իսկ երբ մարդիկ կորցնում էին գիտակցությունը, թալանում էր նրանց: Զոհվել են 4 մարդ, հաղորդում է ՆՏՎ-ն:

Փանոսյանն իր զոհերից առաջինին գերեզմանոցում էր իջեցրել, որտեղ տուժածը, մնալով առանց վերնահագուստի, մահացել էր ցրտից: Երկու մարդ մահացել էին հոգեմետ դեղերի թունավորումից:  Եւս մեկ զոհի վարորդը թողել էր ջրամբարի մոտ, որտեղ տուժածը, լինելով դեղերի ազդեցության ներքո, խեղդվել էր:

Ըստ քննիչների տեղեկության` նմանատիպ հանցագործություններ կատարվել էին եւս երեք ուղեւորի նկատմամբ, որոնք ողջ էին մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ