News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լրագրող Սերգեյ Ասլանյանին դուրս են գրել հիվանդանոցից: Այդ մասին հայտնում է ռադիո «Մայակը»` հղում անելով Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության  նախագահի տեղակալ Սերգեյ Արխիպովին: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 14-ին  ռադիո «Մայակի» «Կենտրոնական կոմիտե» հաղորդման ուղիղ եթերի ժամանակ, որտեղ խոսում էին նոր մեքենայի ընտրության մասին,  լրագրողն արհամարհանքով վերապատմել է  մարգարե Մուհամեդի կենսագրությունը` նրա հասցեին օգտագործելով  անհարգալից արտահայտություն:

Ասլանյանը Մուհամեդին առեւտրական է անվանել, պատմել է, որ նա «արտագրել է Աստվածաշունչն, ինչպես կարողացել է», եւ «այժմ բոլորը գիտեն, որ Մուհամեդը շուկայի մանր վաճառող չէ, այլ խոշոր քաղաքական գործիչ»:

 Դրանից հետո` մայիսի 28-ին, Չերտանովի փողոցի շենքի մուտքում ժամը 23.15-ին հարձակվել էին Ասլանյանի վրա: Լրագրողն ստացել էր դանակի ավելի քան 20 հարված եւ ուղեղի ցնցում: Հարձակումը կատարվել էր «Դու չես սիրում Ալահին» բղավոցով:
Մոսկովյան մզկիթի իմամ Իլդար Ալյաութդինովը «Կոմերսանտ-FM»-ին հայտարարել էր, որ Ասլանյանի վրա հարձակումը Ալահի աստվածային կամքն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ