News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վատիկանում կորել է Սուրբ աթոռի գլխավոր համակարգչագետը` նախկին հաքեր, որին անվանում են «Պապի ինժեներ»:

Նրա ձեռքին են Վատիկանի համակարգչային համակարգ մուտք գործելու բոլոր գաղտնագրերը: Նա բազմաթիվ գաղտնիքների պահապանն էր, այդ թվում նաեւ այնպիսի գաղտնիքների, որոնք վերաբերում են Սուրբ աթոռի ներքին փաստաթղթերի աղմկահարույց հրապարակումներին: 

Ինչ է կատարվել այն մարդու հետ, որի անունը հայտնի չէ անգամ քաղաք-պետության պատերից այն կողմ ծառայողներին, դեռեւս գաղտնի է, նշում է La Repubblica թերթը:

Նրա պատմությունն ամենալավ պահպանվող գաղտնիքներից է Վատիկանում: Ինչ-որ մի ժամանակ նա կոտրել էր Սուրբ աթոռի համակարգչային ցանցը: Նրան բավականին արագ էին գտել, սակայն պատժելու փոխարեն ծառայության էին վերցրել եւ վստահել համակարգչային համակարգի պաշտպանությունը: 

Նախկին հաքերին հայտնի են Վատիկանի բոլոր աշխատակիցների տվյալները եւ էլեկտրոնային հասցեները, վատիկանյան բանկի գաղտնագրերը եւ նույնիսկ, հավանական է,  այսպես կոչված «ագռավների» գաղտնիքները` այն մարդկանց, որոնք վատիկանյան նամակներ են տարածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ