News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանում ձերբակալվել են ֆիզիկոս-միջուկաբաններ Ահմադ Ռոշանի եւ Մաջիդ Շահրիանիի, ինչպես նաեւ ոստիկան Ռեզա Քաշքայիի սպանության կասկածյալները: Կալանքի տակ առնված անձանց  ճշտված քանակը եւ անունները դեռեւս չեն հայտնում: 

Ինչպես IRNA գործակալությանը` հղում անելով հաղորդում է «Ռոսբալտը», ձերբակալվածներն սպանել են իրանցի գիտնականներին իսրայելական հատուկ ծառայությունների պատվերով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Թեհրանում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել էր գիտնական Մուստաֆա Ահմադի Ռոշանը: Նա զբաղեցնում էր Նաթանզայի ուրանի հարստացման գործարանի տնօրենի տեղակալի պաշտոնը: 2010 թվականի սկզբին Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մասուդ ալի-Մոհամադին զոհվել էր  իր տան մոտ: Ըստ իրանական իրավապահ մարմինների տվյալների`  դասախոսը նստելիս էր եղել իր մեքենան, երբ կողքը պայթել էր մոտոցիկլետը:

Մայիսի 15-ին Իրանի իշխանությունները կախաղան էին հանել Մաջիդ Ջամալ Ֆաշիին, որը դատապարտվել էր Մոհամադի սպանության համար: Ֆաշին խոստովանել էր, որ ոչնչացրել էր Մոհամադին իսրայելական հատուկ ծառայությունների պատվերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ