News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներքին զբոսաշրջությունը Հայաստանում տարեցտարի աճում է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում, այսօր` հունիսի 14-ին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա տեղեկացմամբ` զբոսաշրջային ընկերությունները ծառայությունների շատ մեծ ընտրություն են առաջարկում Հայաստանում եւ Արցախում: Միայն սոցիալական փաթեթի շրջանակներում օպերատորներից յուրաքանչյուրը 30-ից ավելի առաջարկություն ունի:

Ըստ Մ. Ապրեսյանի` Հայաստանի զբոսաշրջային ոլորտը տարածաշրջանում մրցունակ է, թեեւ անելիքներ շատ կան, հատկապես ենթակառուցվածքների զարգացման առումով: Հարեւանների հետ համեմատած, Մ. Ապրեսյանի խոսքով, Հայաստանն առավելություն ունի կադրերի առումով:

Ինչ վերաբերում է գներին` ապա Մ. Ապրեսյանն ասաց, որ Հայաստանում գները փոփոխված չեն ու ավելի բարձր չեն, քան հարեւան Վրաստանում: Որպես ապացույց` նա ներկայացրեց booking.com առցանց ամրագրման համակարգում Հայաստանի ու Վրաստանի հյուրանոցային տնտեսությունների համեմատկան գները, որոնք գրեթե չեն տարբերվում (օրինակ` Ծաղկաձորի գները գրեթե նույնն են, ինչ Վրաստանի ձմեռային հանգստավայր Բակուրիանիում): Սակայն, ըստ Մ. Ապրեսյանի, Բաթումիի ու Քոբուլեթիի գները չի կարելի համադրել լեռնային կամ երեւանյան հանգստի գոտիների գների հետ, քանի որ ծովափնյա գոտիները առանձնահաատկություններ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ