News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի նորակառույց վանական համալիրի տարածքում, հունիսի 13-ին, տեղի է ունեցել 1992թ. Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքարի տեղադրման արարողություն: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մոսկվաբնակ շահումյանցիներ, հայկական համայնքային կառույցների եւ տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով խաչքարի օծման արարողությանը` դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է, որ թե Հայրենիքում, թե սփյուռքում յուրաքանչյուր հայի պարտքն է անել ավելին՝ Շահումյանում ադրբեջանցիների գործած վայրագություններիի քաղաքական եւ բարոյական իրական գնահատականին հասնելու, ինչպես նաեւ արդարության վերականգնման նպատակով:

ՌԴ-ում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, իր խոսքում անդրադառնալով Հյուսիսային Արցախի 1991-93 թթ. ողբերգական իրադարձություններին, նշել է, որ կատարվածը դեռեւս դատապարտված չէ միջազգային հանրության կողմից, ինչը եւ թույլ չի տալիս շահումյանցիներին վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ