News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, հունիսի 11-ին, այցելել է Արիզոնայի պետական Համալսարանի ռուսերենի, եվրասիական եւ արեւելաեվրոպական լեզուների հետազոտությունների «Մելիքյան» կենտրոն, որտեղ հանդիպել է ուսանողության եւ դասախոսական կազմի հետ:

Կենտրոնի ուսանողները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու ՀՀ գլխավոր հյուպատոսի՝ Հայկական սփյուռքի ձեւավորման պատմությանն ու ներկա զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող դասախոսությանը: Պատասխանելով ներկաների հարցերի՝ Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան կատարած այցին եւ այդ օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողություններին:

Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը պատասխանել է վերջիններիս՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ընթացիկ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող բազմաթիվ հարցերի:

ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է նաեւ հայոց լեզու ուսումնասիրող ուսանողների, ովքեր առաջիկայում երկու շաբաթով ժամանելու են Հայաստան լեզվական պրակտիկա անցկացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ