News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Zara եւ Massimo Dutti ապրանքանիշների սեփականատեր իսպանացի Ամանսիո Օրտեգան ճանաչվել է Եվրոպայի ամենահարուստ մարդ: Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակի` մագնատի ունեցվածքն այժմ կազմում է 39,5 միլիարդ դոլար: 

Այդպիսով, Օրտեգան առաջ է անցել շվեդական IKEA կահույքի ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ինգվար Քամփրադից, որի ունեցվածքը գնահատվել է 37 միլիարդ դոլար, հայտնում է ռադիո «Մայակը:

Լրատվամիջոցները նշում են, որ իսպանացին ճանաչվել է ամենահարուստ մարդը Եվրոպայում այն ժամանակ, երբ նրա հարազատ երկիրը ֆինանսական ճգնաժամի պայմաններում Եվրամիությունից խնդրում է 125 միլիարդ դոլար, իսկ գործազրկության մակարդակը հասել է 20%-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ