News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մինչեւ օգոստոսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում ռոումինգում գտնվող բաժանորդներն իրենց համարով կարող են ուղարկել SMS 9 դրամով ցանկացած ուղղությամբ, ինտերնետից օգտվել 49 դրամ/ՄԲ սակագնով, ստանալ զանգեր րոպեն 29 դրամով, եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին նույնպես 29 դրամ/րոպե սակագնով: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան Ռուսաստան մեկնելը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:

 

Տպել
Ամենաշատ