News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Էյսլինգ Օ'Կոննորի` իռլանդական «Independent»-ում տպագրված հոդվածը` որոշ կրճատումներով:

«Չբավարարվելով ցանկացած ռեալիթի-շոուի համար սովորական մոդայիկ հագուստի հավաքածուներով` Քիմը, Քլոեն ու Քորթնին հասան ձեր դեմքերին:

Հինգ տարվա ընթաքոմ «DASH» բուտիկներին ավելցել են հագուստի «K-Dash» հավաքածուն, ինչպես նաեւ «Kardashian Kollection»-ը:

Ոհմակի առաջնորդ` քույրերի մայր Քրիս Ջենները (էքս-Քարդաշյան), վաճառում է ընտանիքի ազգանունը եւ ապրելակերպը: Թվում  է` նա ամենուր է, որտեղից փողի հոտ է գալիս. վերջերս նա գրանցեց մեծահասակների համար տակդիրների ապրանքանիշը` «Poise»:

Ընտանիքը, որին կարծես օդի պես անհրաժեշտ է հանրային ուշադրությունը, չի պատրաստվում հեռանալ շոու-բիզնեսից: Քրիսը վերջերս կնքեց 40 մլն դոլարի գործարք «E!» օնլայն-հեռուստաալիքի հետ` իր եւ իր աղջիկների մասնակցությամբ:

Քիմ Քարդաշյանի ճոխ հարսանիքը 2011 թ. եւ ներկայիս բաժանման պրոցեսը տաք թեմա են մնում: Կասկածներ կան, որ այդ ամբոջը կազմասկերպվել էր հենց հեռուստաշոուի եւ բրենդային գործարքների համար:

Քիմի երկու անհաջող ամուսնությունների, Քորթնիի` ուղիղ եթերում ծննդաբերության, Քլոեի ձերբակալությունից` անսթափ վիճակում մեքենա վարելու համար` արդյոք այս ամենից հետո Ամերիկան դեռ ուզո՞ւմ է նմանվել հայկական ծագում ունեցող քույրերի յուղոտ շպարված դեմքերին:

Պետք է որ ուզի: Այլապես Քրիս Ջենները գումար չէր ներդնի կոսմետիկայի նոր հավաքածուի մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ