News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սիվիլիթասի» հետ կապված քրեական գործի հարուցման ժամանակն անհանգստացնող է: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատեր «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե փողերի լվացման կասկածանքով ԱԱԾ-ում հարուցված գործի հետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»:

«Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող է: «Սիվիլիթասը» կարեւոր է մեզ համար եւ մենք շատ հետաքրքրված ենք այս գործով», - ասել է դեսպանը, նշելով, սակայն, որ տեղյակ չէ՝ «ինչ փողեր են, ուր են գնացել եւ ով ում ինչ է արել»։

«Սիվիլիթասը» շատ կարեւոր գործընկեր է մեզ համար, եւ մենք կարծում ենք, որ այն շատ կարեւոր է Հայաստանի համար քաղաքական առումով, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների համար։ Ես այժմ գնում եմ «Սիվիլիթաս», որտեղ պետք է ճեպազրույց ունենամ եւ  տեղեկանամ այս գործի մանրամասներին: Ես պետք է հասկանամ խնդրի էությունը», - նշել է Ջոն Հեֆերնը:

ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Քրեական գործը, փաստորեն, հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ