News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնացի գիտնականների խումբը պատմության մեջ առաջին անգամ  ցողունային բջիջներից աչքի ցանցաթաղանթի հյուսվածքներ ստանալու տեխնոլոգիա է մշակել: Գիտնականները ստացել են գրեթե պատրաստի մարդկային աչքի ցանցաթաղանթ:

Գիտափորձին մասնակցել են Կոբե քաղաքի կենսաբանական զարգացման կենտրոնի մասնագետները` քիմիական «Sumitomo Chemical» կորպորացիայի փորձագետների հետ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Արհեստական ցանցաթաղանթը թեեւ ստեղծված է, սակայն դեռեւս անլուծելի է մնում դրա «միացումը» տեսողական նյարդին, ինչը, ճապոնացի գիտնականի տվյալներով, առայժմ դժվար է անել:

Այս հայտնագործության շնորհիվ հնարավոր է, որ նման արհեստական ցանցաթաղանթը դառնա  ցողունային բջիջների փոխպատվաստման առաջին կիրառությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ