News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ներկայացրած հայցը` իրեն Շվեդիա արտաքսելու որոշումը վերանայելու մասին: Այսկերպ, Ասանժը սպառել է արտաքսումից խուսափելու բոլոր օրինական միջոցները:

Հունիսի 14-ի դատական որոշման մեջ ասվում է, որ Ասանժին չեն կարող արտաքսել երկու շաբաթից շուտ ժամանակահատվածում:

Շվեդիա արտաքսելու դեպքում նրան կարող են տեղափոխել ԱՄՆ, որտեղ նա մեղադրվում է լրտեսության մեջ:

Ասանժը չէր բացառել, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել: Այդուհանդերձ, ամերիկյան կողմը հայտնել էր, որ չեն պահանջելու Wikileaks-ի հիմնադրի արտաքսումը ԱՄՆ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ