News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Սիվիլիթաս» հիմնադրամում, այսօր` հունիսի 14-ին, հյուրընկալվել էին Միացյալ նահանգների, Շվեյցարիայի, Եվրոպական միության երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի եւ Ռումինիայի դեսպանները: Նույն օրը «Սիվիլիթաս» էր այցելել նաեւ Եվրոպական Միության դեսպանը:

Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է.

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը դեսպաններին ներկայացրել է հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական արշավի մանրամասները: Դեսպաններին ներկայացվել են Հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները եւ ծախսերը, ինչպես նաեւ գործունեության հիմնական ուղղությունները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրգործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է մայիսի 24-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։ Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական հետապնդում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ