News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի իտալացի կինոռեժիսոր նկարիչ, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Մատեո Գարոնեն իր հայրենիքում մեղադրվում է այն բանում, որ իտալական մաֆիայի մասին պատմող «Գոմորրա» ֆիլմը նա նկարահանել է նեապոլիտանական հանցագործների գումարներով:

Ինչպես հաղորդում է «Անձրեւ» հեռուստաալիքը հաղորդում է, որ «Գոմորա» ֆիլմը բավական իրատեսական է, այն ներկայացնում է մարդկանց կյանքը, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն իտալական մաֆիայի հետ: Իտալիայի իշխանությունները կասկածել են, որ նեոպոլիտանական մաֆիայի` Կամորայի անդամները ֆինանսավորել են այդ ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերները եւ սցենարի հեղինակը սերտորեն համագործակցել են հանցագործների հետ ֆիլմի պատրաստման ընթացքում: Քննությունը ենթադրում է, որ ֆիլմի հեղինակները ոչ միայն խորհուրդներ են ստացել մաֆիայից, այլեւ` գումարներ:

«Գոմորրա» ֆիլմի նկարահանող խումբը կասկածի տակ է հայտնվել ֆիլմի թողարկումից անմիջապես հետո, որը 2008-ին Կաննի կինոփառատոնում Գրան պրիի է արժանացել:

Ֆիլմում օգտագործվել են մաֆիայի անդամների իսկական անունները, որի պատճառով վեպի հեղինակ Ռոբերտո Սավիանոն ստիպված է եղել լքել Իտալիան, քանի որ մաֆիոզ կլանի ներկայացուցիչները սպառնացել են, որ կսպանեն գրողին, հաղորդում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ