News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Քալիֆորնիայում 20-ամյա երիտասարդը կենդանի է մնացել վրաերթից հետո, երբ նա հարվածից օդ է թռել: Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph-ը:

Բունեա-Պարկի ոստիկանությունը շարունակում է դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի որոնումները, ով մեքենայով հարվածել է երիտասարդին:

Վրաերթը տեղի է ունեցել, եր 20-ամյա տղան սահմանված վայրով անցնելիս է եղել փողոցը: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից 20 մղոն դեպի հարավ-արեւմուտք:

Տեսախցիկների ձայնագրության մեջ երեւում է, թե ինչպես է երիտասարդը հարվածից օդ թռչում, իսկ հարվածող մեքենան դիմում փախուստի: Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բայց շուտով դուրս է գրվել:

Ոստիկանությունը ենթադրում է, որ վրաերթը դիտավորյալ բնույթ է կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ