News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ներկայումս նոր երկրների, այդ թվում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն իրական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը, հավելելով, որ բացառություն կարող է լինել Խորվաթիան: Նրա խոսքով, այսօր` Եվրոպան «չի մարսի» Թուրքիայի նման հսկային:

«ԵՄ-ում հիմա այնպիսի ճգնաժամ է, որ նոր անդամների մասին ոչ ոք չի մտածում: Ինչ վերաբերում է Խորվաթիային, դա փոքր երկիր է եւ համեմատելի չէ Թուրքիայի հետ»,-ասել է Ռարը: Բացի այդ, ըստ նրա, Թուրքիայի դեպքում կուժեղանա մահմեդական գործոնը:

«Եվրոպայում այսօր իսլամիզացիան համարում են հիմնական սպառնալիքներից մեկը: Թուրքիան այդ առումով անհարմար վիճակում է գտնվում, քանի որ հենց լրջանում է այդ երկրի ԵՄ-ին անդակակցության հարցը,  լուրջ հակազդեցություն է առաջանում: Օրինակ, Գերմանիայի ներկա նախագահն, ի տարբերություն իր նախորդի, արդեն բաց հայտարարում է, որ իսլամը Գերմանիայի մի մասը չէ:

Ֆրանսիայում արգելել են հասարակական վայրերում հիջաբների կրումը, Շվեյցարիայում հանրաքվեով արգելվել է մինարեթների կառուցումը, ահա ձեզ պատկերը: Մյուս կողմից, Եվրոպայում աճում են ազգայնական տրամադրությունները, կարելի է հիշել խելագար Բրեյվիկին»,-ասել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ