News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի խնդիրն ամենայն հավանականությամբ տեղ կունենա ԱՄՆ իրանյան քաղաքականության համատեքստում: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան իսնտիտուտի Սեւծովյան-Կասպյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը: Նրա խոսքով` չի կարելի ամբողջությամբ բացառել, որ Ադրբեջանի հիպոթետիկ պատրաստակամությունը` իր տարածքը Իրանին ռազմական հարվածի համար որպես պլացդարմ տրամադրելու հարցը Լեռնային Ղարաբաղի համար «գործարքի»  նախապայման դրվի:

«Այդ դեպքում ամերիկյան վարչակազմն աչք կփակի զինված հակամարտության վերսկսման նկատմամբ: Սակայն այս հեռանկարը եւս հիպոթետիկ է: Այն հաշվի չի առնում մի շարք գործոններ, այդ թվում`ԱՄՆ-ում հայկական լոբբիի գործոնը: Վերջին 20 տարվա «բանակցային միջանկյալ արդյունքների վրա խաչ քաշելու»  եւ «վատ» խաղաղության փոխարեն «լավ» պատերազմի սանձազերծման  ռիսկն առկա է»,-նկատեց Պոպովը` միաժամանակ ավելացնելով, որ այս սցենարը շատ հիվանդագին արձագանք կունենա ԱՄՆ-ում:

Անդրադառնալով  Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի այսօրվա դիրքորոշմանը` փորձագետն ընդգծեց, որ այսօր նրա նախաձեռնությամբ Հարավային Կովկասում կողմերի բացահայտ արգելափակում է տեղի ունենում: «Ադրբեջանը հրաժարվել է  հիմնական խաղացողների` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հավասարակշռված խուսանավելու մարտավարությունից: Պատմությունը ցույց է տալիս, որ կողմերի հստակ բեւեռացումը եւ դաշինքների ստեղծումը նախորդում է մեծ պատերազմի:

Լեռնային Ղարաբաղի հանարապետության կարգավիճակի վերանայման  փորձերը կարող են հանգեցնել հեռուն գնացող հետեւանքների: Փոքրիկ չճանաչված պետության շահերը, ինչպես ժամանակին ավստրո-հունգարական զորքերի կողմից օկուպացված Բոսնիայի դեպքում,  կարող են լինել այն «ոսկե ակցիան»,  որը կվերակշռի առավել խոշոր խաղացողների կասկածները: Հուսով եմ, գործը դրան չի հասնի»,-եզրափակեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ