News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան վարչակազմը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար չունի ոչ պատրաստի սցենարներ, ոչ «նոր» մոտեցումենր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինտիտուտի Սեւծովյան-Կասպյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը` մեկնաբնելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին այցը Հարավային Կովկաս: Պոպովն ընդգծեց, որ այն փորձագետները, ովքեր թերահավատորեն էին գնահատում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի հեռանկարները, ճիշտ էին:

«Որոշակի առումով այս ճամփորդությունը կարելի է ինչքան ներքին քաղաքականության (ավելի շուտ` ընտրական) համատեքստում դիտարկել, այնքան էլ արտաքին քաղաքականության: ԱՄՆ նախագահի ընտրություններից մի քանի ամիս առաջ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության աճող քննադատության համապատկերում կառավարվող վարչակազմին անհրաժեշտ է ակտիվություն ցուցաբերել, բոլորին ցույց տալ, թե գործընթացը կառավարելի է: Այս համատեքստում այցն իսկապես արարողակարգային էր»,-նկատեց Պոպովը:

Սակայն, փորձագետի կարծիքով, այցի համատեքստում պետք է դիտարկել մյուս  հնարավոր սցենարը, որում Լեռնային Ղարաբաղի թեման էական դեր է խաղում: «Խոսքը Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի նախապատրաստման մասին է: Այդ սցենարը, որի հավանականությունը միայն աճում է, այսպես թե այնպես ներառում է  եւ հակամարտության ապասառեցում` Ադրբեջանի կողմից հարցը «հեծելազորային հարձակմամբ» լուծելու արդյունքում: Այնպես որ, ԱՄՆ պետքարտուղարի այցը շատ քիչ էր, եթե ընդհանրապես ինչ-որ բան է տալիս Լեռնային Ղարաբաղի եւ ողջ Հարավային Կովկասի համար»,-նշեց զրուցակիցը` ավելացնելով, որ դրա ետեւում ԱՄՆ վարչակազմի բացառապես նախընտրական ծրագրերն են եւ, հավանական է, ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմաստրատեգիական շահերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ