News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնական ծածկած շուկայի տարածքում երբեւէ պայթեցման աշխատանքներ չեն իրականացվել. պայթյուն տեղի է ունեցել հարակից տարածքում գտնվող ավտոլվացման կայանում եւ հուշարձանին որեւէ վնաս չի պատճառվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մշակույթի նախարարությունը:

«ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի ներկայացված եզրակացությունը ներկայացվել է շուկայի տնօրինությանը եւ նախագծող կազմակերպությանը:

Ելնելով հուշարձանի պահպանման շահերից եւ խնդրի հրատապությունից, հուշարձանի պահպանված մասի կայունությունը ապահովելու նպատակով նախարարությունը պահանջել է սեփականատիրոջից սեղմ ժամկետում ներկայացնել ստորգետնյա հատվածի լրամշակված աշխատանքային նախագիծը, ինչպես նաեւ հուշարձանի վերականգնման, վերակառուցման նոր էսքիզային նախագիծը` պահպանելով հուշարձանի արտաքին եւ ներքին հորինվածքի գեղարվեստական ճարտարապետական եւ ծավալատարածական լուծումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրություն տարածելու պատճառը եղել է համացանցում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Փակ շուկայի տարածքում ուժեղ պայթյուն է որոտացել:

Տպել
Ամենաշատ