News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, որ ի տարբերություն նախորդի, այս Ազգային ժողովում բուռն թափով վերանորոգման աշխատանքներ չեն ընթանում:

Պատգամավորները հոգում են միայն իրենց կահույքի հոգսը: Բացառությամբ Մհեր Սեդրակյանի: Նրան բաժին է հասել «գոլդ» տեղ՝ միանգամից երկու` 209-210 սենյակները, երկրորդ հարկի սկզբնամասում, դահլիճին շատ մոտ:

Խորհրդարանում «ամենապրեստիժնի» են համարվում դահլիճին մոտ սենյակները: Ասում են` սա ԱԺ նախագահի հատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Թոխմախի Մհերը շինարարական բուռն աշխատանքներ է իրականացնում ներսում. երկու սենյակները միացնում է իրար, որպեսզի օրենսդրական աշխատանքներ կատարելու համար «պրաստոր» ունենա, սիրտը չնեղվի, օրենքները հանգիստ գրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ