News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը պատրաստվում է գործնական այցով մեկնել Հնդկաստան: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Բանից պարզվում է` ՀՀ-ում ընդամենը մեկ երկաթի հանք ունեցող Այվազյանը ձեռնամուխ է եղել հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել նաեւ հնդիկ բարեկամների միջոցով: Բիզնես դաշտում առավել ճարպկություն ցուցաբերած այս պատգամավորը հաջողեցրել է Հնդկաստանում շփումների մեջ մտնել տեղի խոշորագույն մեծահարուստների հետ, որոնք պարտրաստակամություն են հայտնել  հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում մեծ գումարներ ներդնելու: Սակայն Այվազյանի գործերին քիչ թե շատ տեղյակ շրջանակները նշում են, որ Այվազյանը դեռեւս դանդաղում է նախկին պայմանավորվածությունները վերջնական տեսքի  բերելու, քանի որ այդ առթիվ նա իր պատճառներն ունի:

Բանն այն է, որ Այվազյանը նախ սպասում է ՀՀ կառավարության վերջնական կազմի ձեւավորմանը, երկրորդ` Այվազյանի հեռահար ծրագրերը շատ ավելի հարթ կարող էին ընթանալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում: Թեեւ, չի բացառվում, որ Այվազյանը իրեն ձեռնտու պայմաններով կարողանա ընդհանուր հայտարարի գալ նաեւ ներկայիս կառավարության հետ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ