News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տոկիոյում ձերբակալվել է Կացույա Տակահասին` 1995 թվականին Տոկիոյի մետրոյում քիմիական հարձակման կազմակերպիչներից վերջին կասկածյալը:

54-ամյա Տակահասին ձերբակալվել էր շուրջօրյա ինտերնետ-սրճարանում: Հաստատության աշխատակիցները ճանաչել էին նրան եւ ոստիկանություն զանգել:

Տակահասիին մեղադրանք է ներկայացվել մի քանի կետով, այդ թվում նաեւ սպանության: Հետաքննությունը կարծում է նաեւ, որ Տակահասին օգնել է թաքնվել 1995 թվականի ահաբեկչության կազմակերպիչներից մեկին, հայտնում է «lenta.ru»-ն:

Կացույա Տակահասին եւ «Աում Սենրիկեի» այլ անդամները 1995 թվականին Տոկիոյի մետրոյում սփռել էին նյարդակաթվածահար անող զարին գազը, որի հետեւանքով զոհվել էր 13 մարդ, իսկ 6 հազար մարդ ծանրության տարբեր աստիճանի թունավորում էին ստացել: Այդ ժամանակվանից  խմբավորման ավելի քան 200 անդամ բանտային ժամկետներ են ստացել, իսկ խմբավորման առաջնորդ Սեկո Ասահարան մահապատժի էր ենթարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ