News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պենտագոնն այս ամիս իր պատմության մեջ առաջին անգամ տոն կկազմակերպի գեյերի  եւ լեսբուհիների պատվին:

Պենտագոնի ներկայացուցիչ Էյլին Լայնեզը հայտնել է, որ այն տեղի կունենա «ԼԳԲՏ-ի ամսվա (լեսբուհիներ, գեյեր, բի եւ տրանսսեքսուալներ) շրջանակում» եւ  կնվիրվի զինված ուժերում ոչ ավանդական սեռական կողմնորոշման սահմանափակումների վերացման մեկամյակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով  Hill թերթին:

2010 թվականի դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերացրել է Don`t Ask Don`t Tell (Մի հարցրու, մի ասա) օրենքը: 2011 թվականի սեպտեմբերի 20-ից սկսած` սեռական կողմնորոշումը հիմք չի կարող լինել զորքերում ծառայելու իրավունքի համար: 
Հունիսին ԱՄՆ-ի շատ քաղաքներում տեղի են ունենում գեյերի շքերթներ, շատ ռեստորաններ եւ ակումբներ զարդարվում են  դրոշներով, իսկ քաղաքական գործիչները հանդես են գալիս գեյերի իրավունքների պաշտպանությամբ:

Վերջերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սենսացիա առաջացրեց, հայտարարելով, որ աջակցում է նույնասեռական ամուսնությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ