News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 15-ին Երկրի կողքով հսկայական LZ1 երկնաքարը կթռչի: Դրա չափսերը, NASA-ի տվյալներով, ավելի քան 10 անգամ գերազանցում են օլիմպիական ստանդարտ լողավազանի չափսերը:

Տիեզերական մարմնի լայնությունը 500 մ է: Քանի որ երկնաքարը կթռչի մեր մոլորակից համեմատաբար մոտ տարածությունից, այն նկատելի կլինի անզեն աչքով: Մոտեցման կետը կկազմի 5,4 միլիոն կմ, որը 14 անգամ փոքր է Լուսնի եւ Երկրի միջեւ հեռավորությունից:
LZ1-ը հայտնաբերվել եւ դասակարգվել էր մի քանի օր առաջ աստղագետ Ռոբ Մաքնաութի կողմից` Ավստրալիայի Սայդինգ Սփրինգ աստղադիտարանից, գրում է  «utro.ru»-ն:

Երկնաքարը դասել են Երկրի համար վտանգավորների շարքում, սակայն այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում եւ հանգիստ կողքով կանցնի: Համացանցում կազմակերպվել է  առցանց հեռարձակում` LZ1-ի թռիչքը դիտել ցանկացողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ