News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է Վրաստանին օգնել հետեւման եւ ՀՕՊ-ի սեփական միջոցների արտադրման, ինչպես նաեւ ուղղաթիռային համակարգի արդիականացման հարցում, ասվում է հունիսի 14-ին Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ` կապված վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնժողովի վերջերս կայացած նիստի հետ:

Հիշեցենք, նիստը տեղի է ունեցել  հունիսի 5-ին Բաթումում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ:

«Մենք քննարկել ենք Վրաստանին օդային հետեւման միջոցների, ՀՕՊ-ի, ինչպես նաեւ մերձափնյա հատվածում հետեւման միջոցների ստեղծման հարցում օգնություն ցույց տալու տարբերակները», - ասված է փաստաթղթում: Դրանում նաեւ պատրաստակամություն է հայտնվում Վրաստանին օգնել ընդհանուր նշանակությամբ ուղղաթիռների արդիականացման հարցում: Այդ հարցերը քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության աշխատանքային երկկողմ խմբի նիստում, գրում է gazeta.ru-ն:

 «ԱՄՆ-ն կքննարկի պաշտպանական բնույթի միջոցների ձեռքբերման վերաբերյալ Վրաստանի խնդրանքները` ի հավելումն արդեն ցուցաբերվող օգնության», - ընդգծվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ