News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 14-ին բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը Ռոման Հակոբյանի նկատմամբ կիրառել երկամսյա խափանման միջոց՝ կալանք:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Ռ. Հակոբյանը, հունիսի 13-ի գիշերը, վարելով «BMW» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեկ մարդ՝ պարուսույց, «Մագա-դանս» պարի համույթի ղեկավար 27-ամյա Մարգարիտա Գիլարյանը (Մագա) մահացել է, ի 3-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Այնուհետեւ Ռոման Հակոբյանը ձերբակալվել է: Բժշկական հետազոտման ենթարկվելուց հետո պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ռոման Հակոբյանը անշարժ գույքի գործակալության տնօրեն է։

Մագայի ընկերների փոխանցմամբ, նա եղել է «Gold star» խմբի պարուհիներից մեկը, այնտեղից դուրս գալուց հետո բացել է իր անհատական խումբը: Նրա ղեկավարած խումբը եւ անձամբ Մագան հիմնականում պարում էին լատինամերիկյան, ժամանակակից պարեր, ելույթներ ունենում տարբեր ակումբներում, երգիչ, երգչուհիների համերգներին, օրինակ` երգչուհի Նանայի, երգիչ Արտաշ Ասատրյանի մենահամերգին, եւ տեսահոլովակներում, օրինակ` Արման Հովհաննիսյանի «Կորել եմ, կորել եմ», Նարեկ Բավեյանի, Արծրուն Ասատրյանի, Նանայի տեսահոլովակներում: Հեռուստադիտողներին Մագան ծանոթ է նաեւ «Հ2» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Մեր շոու» հաղորդումից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ