News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բարաք եւ Միշել Օբամաները մասնակցել են «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմաշարի աստղ Սառա Ջեսիքա Փարքերի ընդունելությանը, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին աջակցելու նպատակով: Տոմսերի արժեքը կազմել է 40 հազար դոլար: Աջակցել են նաեւ դերասանուհի Մերիլ Սթրիփը եւ դիզայներ Մայքլ Քորսը:

Փարքերի նյույորքյան տանն ընդհանուր թվով 50 մարդ էր հավաքվել: Երեկոյի ընթացքում երկրորդ տնային տնտեսուհու դերում էր հանդես գալիս  Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, այդ պատճառով մարդիկ հագնվել էին այնպես, որպեսզի հետագայում «ցեխի մեջ չհայտնվեն»: Սառա Ջեսիքա Փարքերը նախագահին եւ տիկնոջը դիմավորել է ժանյակավոր սեւ զգեստով:

Օբաման հյուրերին ողջունել է կարճ ճառով` նշելով, որ երկրորդ անգամ առաջադրվում է, քանի որ դեռ չի հասցրել ամեն ինչ ավարտել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես միշտ, Օբամայի նախընտրական շտաբն իր կայքում վիճակախաղ էր կազմակերպել ընդունելությանը մասնակցելու տոմսեր խաղարկելով: Այս անգամ հաղթել էր Բալտիմորի Ջոնս Հոփքինսի հիվանդանոցի նախագծերի կառավարիչ Ռոբին Հանթը, որը Նյու Յորք էր եկել մոր հետ:

Հոլիվուդյան աստղերի մեծ մասն աջակցում են դեմոկրատներին: Վերջերս նմանատիպ միջոցառում էր կազմակերպել նաեւ դերասան Ջորջ Քլունին, որի արդյունքում Օբամայի շտաբը վեց միլիոն դոլար էր հավաքել: Մոտավորապես ինը միլիոն էլ ստացվել էր տոմսերի խաղարկության արդյունքում: ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան 2012թ. նոյեմբերի 6-ին: Օբամայի մրցակիցը կլինի Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, հանրապետական Միթ Ռոմնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ