News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացին վարակվել է գեղձաուռուցքով (բուբոն) իր բարության պատճառով` մկանը կատվի ճանկերից ազատելու ժամանակ:

Օրեգոն նահանգի 50-ամյա բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց վարակի ակնհայտ ախնանշաններով` լիմֆոգեղձերի մեծացում ու  տենդ, փորացավ եւ արյունահոսություն:

Բուբոնը ծանր վարակիչ հիվանդություն է, որն ստացել է «սեւ մահ» անվանումը: XIV դարում այդ վարակից մահացել է 25 մլն մարդ, գրում է Argumenti.ru-ն` վկայակոչելով Independent թերթը:

Այս վարակի տարածումը մարդկանց շրջանում շատ հաճախ կապված է եղել վարակի աղբյուրից առնետների միգրացիայով:

Այս դեպքում վարակը մարդու օրգանիզմում է հայտնվել հենց կենդանուց, որը կծել է նրան:

Ամերիկացի բնակիչը դժվարանում է հիշել` իրեն կատո՞ւն է կծել, թե` մուկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ