News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 62-ամյա միլիարդատեր Ալեն Սթենֆորդին խարդախության համար դատապարտել են 110 տարվա ազատազրկման:

Դատարանի տվյալներով` Սթենֆորդն ապօրինաբար յուրացրել է Stanford International բանկի ներդրողներին պատկանող շուրջ յոթ միլիարդ դոլար:

Մեղադրական եզրակացությունում նշվել է, որ յուրացրած փողերով Սթենֆորդը շռայլ կյանք է վարել, տարբեր բիզնես-նախագծեր նախաձեռնել, ինչպես նաեւ կաշառել ԱՄՆ կարգավորող մարմինների պաշտոնյաներին, որոնք նրան օգնել են խուսափել պատասխանատվությունից, գրում է NEWSru.co.il-ը:

Թեքսասցի միլիարդատեր Ալեն Սթենֆորդի դեմ գործը հարուցվել էր 2009թ. փետրվարին: Նույն թվականի հունիսին նա կամավոր հանձնվել էր իշխանություններին: Անկախ փաստաբանները ենթադրում էին, որ Սթենֆորդը 20 տարուց ավելիի չի դատապարտվի:

Միլիարդատերն ինքը հանդուրժողականություն էր ակնկալում` հաշվի առնելով իր ավանդը ամերիկյան հասարակության առջեւ:

Սակայն իրական դատավճիռն ավելի խիստ էր. Դա բացատրվում է նրանով, որ հետաքննության ընթացքում պաշտոնյաներին կաշառելու մասին նոր մանրամասներ են պարզվել:

Forbes ամսագրի տվյալներով, Սթենֆորդի կարողությունը ձերբակալման պահին եղել է 2,2 միլիարդ դոլար:

Սթենֆորդի ֆինանսական բուրգը ԱՄՆ-ի պատմության մեջ ծավալային առումով երկրորդն է` Բերնարդ Մեդոֆի բուրգից հետո, որը ներդրողներից 65 միլիարդ դոլար է կարողացել կորզել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ