News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վերջին չորս տարիներին ԱՄՆ-ը համացանցի ազատության աջակցության համար 76 միլիոն դոլար է ծախսել, լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում համացանցի վրա սահմանափակումներ ունեցող երկրների բնակիչներին ցանց մտնելու եւ հիմնարար ազատության գաղափարը ըմբռնելու հնարավորություն ընձեռելու համար: «Այդ ծրագրերը վերաբերում են մասնավորապես Սիրիային», - հայտարարել է Նուլանդը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմն իր հիմնական սկզբունքներից մեկն է հռչակել համացանցում ազատության աջակցումը եւ սոցիալական  լրատվամիջոցների զարգացումը, հաղորդում է BBC-ն:

Միայն այս տարի համապատասխան ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսվում է  ծախսել 25 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ