News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի հարցաքննությունը Ռուսաստանի քննչական կոմիտեում հետաձգվել է` Քննչական կոմիտեի շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգի պատճառով: Այս մասին Սոբչակը գրել է Twitter-ի իր էջում: Նրա խոսքով, բոլոր մարդկանց տարհանում են Քննչական կոմիտեի շենքից:

«Հարցաքննությունը հետաձգել են 2 ժամով: Ինչ-որ մեկը զանգահարել եւ հայտնել է ռումբի մասին: Տղերք, եթե զանգահարողը պրանկեր է (պրանկերը հեռախոսային խուլիգանն է), ապա պետք չէ, մենք մի կերպ կդիմանանք»,-գրել է Քսենյա Սոբչակը:

«Ընդհանրապես, ես կարծեցի, թե մեզ անտառ են տանում, բայց ոչ, դեռ տանում են Բալակիրեւսկի»,-գրել է նա, նկատի ունենալով Քննչական կոմիտեի մյուս շենքը, հաղորդում է RBK-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ