News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում «շեհիդների» թիվը շարունակում է աճել: Նախօրեին  «հերոսների» շարքն է համալրել Իլհար Վերդիեւը, որը ծանր վիրավորվել էր  «իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ»:

«Նա շեհիդ է: Նրան վերջին ճանապարհ կուղեկցեն այդ բարձր անվանը համապատասխան», - երկրի պաշտպանության նախարարության մամլո ծառայության աշխատակցի խոսքերը մեջբերում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերդիեւը վիրավորվել էր հունիսի 10-ի գիշերը: «Սկզբում ականի վրա պայթել էր ինժեներա-ականազերծման ծառայության ղեկավար Զաիր Մամեդովը: Վիրավոր  սպային տանելու նպատակով մոտեցած Վարդիեւը պայթել էր երկրորդ ականի վրա», - հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բնական հարց է ծագում` իսկ  ի՞նչ էին անում ադրբեջանական զինծառայողները գիշերը շփման  գծի ականապատ տարածքում:

Ամենահավանական պատասխանն այն է, որ փորձում էին ականազերծել միջանցքը` հերթական դիվերսիոն խմբի անցման համար: Այդպիսով,  ադրբեջանական կողմը նորից ընդունել է, որ շարունակում է  սադրիչ գործողությունները:

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ժխտել էր ադրբեջանական աղբյուրների հրապարակումը, ըստ որի «հունիսի 7-8-ը մարտերի ժամանակ շեհիդներ են դարձել  ադրբեջանական բանակի  ոչ թե 5, այլ 40 զինվորներ», եւ որ «այդ փաստը մինչ օրս քողարկվում է»: Մնում է հետեւել, թե քանի նոր  «շեհիդներ» դուրս կգան  ջրի երես:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ