News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գողացել են Շվեդիայի Կարլ Գուստավ XVI թագավորի 68-ամյա քույր արքայադուստր Քրիստինայի զարդերը` ավելի քան 850 հազար կրոն ընդհանուր արժեքով  (մոտ 121 հազար դոլար):

Գողը 19-ամյա երիտասարդ է եղել, ով մուտք է ունեցել արքայադստեր տուն: Նա արդեն խոստովանել է հանցնաքը, նրան ծանրացուցիչ հանգամանքներում գողության մեղադրանք է ներկայացվել:

Առկա տվյալներով` երիտասադը Շվեդիա է եկել 2010թ., ավելի ուշ ծանոթացել է արքայադուստր Քրիստինայի ընտանիքի հետ, գրում է fontanka.ru-ն:

2012 թ. ապրիլին երիտասարդ հանցագործը գողացել է զարդերի պահարանի բանալին, իսկ մայիսին մի քանի անգամ ոսկերչական իրերի կողոպուտ է կազմակերպել: Գողոնի մեջ գտնվել են մատանիներ, թեւնոցներ եւ այլ զարդեր, ինչպես նաեւ 350 հազար կրոն արժեցող թագը: Գողն այն գողանալուց հետո շպրտել է գետը:

Ջրասույզներն արդեն հետախուզել են Սթոքհոլմի գետի հատակը, սակայն գտնել չի հաջողվել: Մնացած զարդերի մեծ մասը, ըստ հրատարակչության, գողը  ինը հազար կրոնով վաճառել է մարիխուանայի առեւտրով զբաղվողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ