News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է ավելի առաջանցիկ տեմպերով, քան հարեւան բոլոր երկրներում; Նման հայտարարությամբ այսօր` հունիսի 15-ին հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Դիջիթեք բիզնես ֆորում 2012» համաժողովի ընթացքում: Վարչապետի խոսքով` Հայաստանն առաջ է անցել հարեւաններից ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի հասանելիությամբ, սակագներով, 1 շնչին ընկնող ինտերնետի սպառման ծավալով, ենթակառուցվածքների զարգացվածությամբ: Բացի այդ` հայկական շուկայում հայտնվել են համաշխարհաին լուրջ բրենդներ:

Տ. Սարգսյանի կարծիքով` ՏՏ ոլորտում թիվ մեկ խնդիրը կադրերի բավարար քանակ ապահովելն է, քանի որ բուհական առաջարկը բավարար չէ` մասնագետների պահանջարկը 20-30%-ով գերազանցում է բուհ ավարտածների քանակին; «Կտրուկ կավելացնենք պետական պատվերը բուհերում եւ կադրերի պատրաստումը կհամարենք գերակայություն, իսկ միջինժամկետ ծախսերի ծրագրում միջոցները էապես կավելանան; Ունենք հետաքրքիր ծրագրեր` համալսարաններում լաբորատորիաների ձեւավորման, որ պետք է իրականացվի համաֆինանսավորմամբ` պետություն-միջազգային դոնոր կազմակերպություններ եւ մասնավոր հատված համագործակցությամբ»,- ասաց Տ. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ