News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության ազգային տոնի՝ Նորին մեծություն Եղիսաբեթ երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 15-ին, այցելել է Հայաստանում Միացյալ թագավորության դեսպանատուն:

Հանրապետության ղեկավարը տոնի եւ նաեւ Եղիսաբեթ երկրորդ թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին եւ դեսպանատան աշխատակիցներին:

Շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ թագուհին վաստակել է ոչ միայն իր հպատակների, այլ նաեւ աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հարգանքն ու սերը:

Հանրապետության նախագահը դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզի հետ քննարկել է հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ