News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչներից մեկից հաղորդում է ստացվել, որ վերջինս իր տան 2-րդ հարկում գող է բռնել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.30-ին, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին տեղեկացրել է, որ ժամը 16.00-ի սահմաններում, իր տան 2-րդ հարկից տարօրինակ ձայներ է լսել եւ բարձրանալով` նկատել է անծանոթ երիտասարդի, ով փորձել է ննջասենյակից գողություն կատարել, սակայն չհասցնելով ոչինչ գողանալ, բռնվել է տան անդամների կողմից:

Հիշյալ տնից բերման ենթարկված, 34-ամյա Արայիկը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, բաց դռնից մուտք է գործել տուն, աննկատ բարձրացել 2-րդ հարկ եւ փորձել է ննջասենյակից գողություն կատարել, սակայն, չհասցնելով հանցագործությունն ավարտին հասցնել՝ բռնվել է տանտերերի կողմից:

Արայիկը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ