News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սակրավորները կասկածելի առարկաներ չեն հայտնաբերել Մոսկվայում քննչական կոմիտեի շենքերում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:

Նշենք, որ անհայտ անձինք զանգահարել էին իրավապահներին եւ հայտնել, որ ռումբեր են տեղադրված ՔԿ` Տեխնիչեսկի նրբանցքում, նաեւ Բաումանի եւ Շերբակովի փողոցներում գտնվող շենքերում: Այդ պատճառով տարհանում է իրականացվել:

Բաումանի փողում գտնվող շենքում ուրբաթ օրը նշանակված էր ընդդիմադիր Բորիս Նեմցովի եւ Իլյա Յաշինի, նաեւ հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի հարցաքննությունը: Պայթյունի վտանգի պատճառով Յաշինի եւ Սոբչակի հարցաքննությունը տեղափոխել են քննչական կոմիտեի մեկ այլ շենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ