News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իննովացիոն նախարարություն ստեղծելու հարցը պետք է քննարկել  գործընկերների հետ, քանի որ կան եւ կողմ, եւ դեմ փաստարկներ: Այդ մասին այսօր` հունիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Պետք է մտածենք ոչ թե բազմաթիվ նոր նախարարություններ բացելու, այլեւ նախարարությունների օպտիմալիզացիայի մասին, որպեսզի ֆունկցիաների կրկնություններ չլինեն»,- ասաց Տ. Սարգսյանը:

Վարչապետի տեղեկացմամբ` ՏՏ ոլորտի գործընկերների առաջարկը կքննարկվի` նայելով դեպի ապագան, ելնելով նրանից, թե 10 տարի հետո ինչպիսի արդյունավետ կառավարման համակարգ պետք է լինի Հայաստանում:

Ըստ Տ. Սարգսյանի` ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ ներկայումս արդյունավետ երկխոսություն է ընթանում, վարչապետին կից ստեղծված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ