News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր` հունիսի 15-ին կասեցրել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը` դա պատճառաբանելով գործի շրջանակներում պետական իրավասու մարմիններից լրացուցիչ նյութերի եւ տեղեկատվության ձեռքբերման ու համապատասխան ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատակարգային որոշման մեջ ասվում է, որ դիմելու են գլխավոր դատախազությանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` մի շարք հարցերում պարզաբանումներ ստանալու նպատակով:

Առայժմ հայտնի չէ, թե երբ է վերսկսվելու գործի քննությունը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՍԴ-ին` խնդրելով չեղյալ հայտարարել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգող մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները:

Թիվ 7 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել գործարար Սամվել Ալեքսանյանը` 19 հազար 808 քվեով, Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական տվյալներով, ստացել էր 9 հազար 437 ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ