News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանցի 24-ամյա հայրենադարձը, որն ընտանիքի հետ Իսրայել է մեկնել 2004թ. մարտին, հայց է ներկայացրել ընդդեմ ՑԱԽԱԼ-ի` բանակային բանտում կրած ստորացումների եւ ծաղրուծանակի համար:  Ինչպես հաղորդել է ԻՏՎ առաջին ալիքը, երիտասարդը, լինելով քրիստոնյա եւ գերազանց մարզիկ, կամավոր մեկնել է բանակ ծառայության` դա համարելով իր պարտքը:

Հայրենադարձը գերազանցությամբ անցել է երիտասարդ մարտիկի կուրսը եւ ծառայության անցել հակաօդային պաշտպանությունում:

Շուտով, երբ նրա հայրը լքել է ընտանիքը, հավաքարար աշխատող մայրն ի վիճակի չի եղել կերակրել իրեն եւ որդուն: Երիտասարդն ինքնակամ հեռացել է բանակից եւ մի քանի շաբաթ չի հայտնվել ծառայության: Այդ ժամանակ նա աշխատել է, որպեսզի օգնի մորը:

Այնուհետեւ նա հանձնվել է ռազմական ոստիկանությանը եւ հայտնվել է բանակային №6 բանտում: Այնտեղ, ըստ նրա, սկսվել են ոտնձգությունները. տղային ջուր չեն տվել, հանել են շորերը բանտային աշխատակազմի աշխատակցուհիների առջեւ, որպեսզի նրանց ցույց տան նրա չթլպատված սեռական օրգանը: Բանտապահները նրան ծեծել են` ջարդելով քիթը: 

Բանտից նրան հաջողվել է դուրս գալ միայն ինքնասպանության փորձից հետո: Նրան բանակից ազատել են  հոգեպես անհավասարակշիռ մարդու «խարանով»: Երեք ամիս նա փաստորեն չի կերել եւ չի խոսել, իսկ բժիշկները պնդում էին, որ նրա մոտ  «սովորական ցնցում է»: Վերջին 4 տարվա ընթացքում տղային երկու անգամ հոգեբուժարան են տեղափոխել: Բացի դրանից, նա տառապում է կատաղության նոպաներից: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ զինվորի բողոքն ստացվել է եւ տվյալ պահին դիտարկվում է համապատասխան գերատեսչությունների կողմից, հաղորդում է Izrus-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ